Մադրիդի «Ռեալը» մտադիր է թիմում պահել բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին։
Ինչպես հայտնում է AS-ը, 2025 թվականի ամռանը «Ռեալը» կբանակցի ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի շուրջ՝ հավանաբար պաշտպանվելու համար առանցքային խաղացողին կորցնելու վտանգից:
Ավելի վաղ հաղորդվում էր սաուդյան ակումբներից բրազիլացու նկատմամբ լուրջ հետաքրքրության մասին։
Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ նրա շուկայական արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։