Մադրիդի «Ատլետիկոյի» տնային մարզադաշտում սահադաշտ է տեղադրվել, այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«Riyadh Air Մետրոպոլիտանոյի» սահադաշտի լուսանկարը հրապարակել է ակումբի մամուլի ծառայությունը: Սառույցի տարածքը գտնվում է դաշտի և տրիբունաների միջև, ինչի շնորհիվ չի վնասվում խաղադաշտի խոտածածկը:
Սահադաշտը կարող է միաժամանակ տեղավորել մինչև 1500 մարդ: «Ատլետիկոյի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ սահադաշտում նախատեսվում է անցկացնել լույսերի շոուներ, վարպետության դասեր և Սուրբ Ծննդյան ներկայացումներ:
«Ատլետիկոն» գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ վաստակելով 41 միավոր 18 խաղում: