«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Բորնմութի» հետ խաղում կրած պարտությունը (0:3):
«Մենք շատ հիասթափված ենք։ Կարծում եմ, որ մենք շատ լավ ենք խաղում, շատ հնարավորություններ ենք ստեղծում, բայց ցավոք, չենք կարողանում գոլ խփել։ Հիմա պետք է մի քանի բան շտկել, հատկապես ստանդարտ իրավիճակներում, պետք է խաղերը սկսել առաջին գոլը խփելով։ Մենք ցանկանում ենք աշխատել դրա վրա, կարծում եմ, որ ունենք հիանալի մարզիչ և հիանալի թիմ։
Հիմա մենք հնարավորություն ունենք, քանի որ գիտենք, որ այս ակումբում պարտվելն անընդունելի է։ Մենք այստեղ ենք ամեն ինչ փոխելու համար։ Իհարկե, մենք ավելի լավին ենք արժանի։ Ես լույս եմ տեսնում այս ակումբում և կարծում եմ, որ մենք դրան կհասնենք։
Խաղերում տեսնում եք, որ մենք կատարելագործվում ենք։ Պետք է հավատալ, բայց իհարկե դժվար է ընդունել նման արդյունքը։ Ես մեծ հավատ ունեմ անձնակազմի և մեր թիմի նկատմամբ, որ, ինչպես ասացի, մենք կփոխենք իրավիճակը»,- Մարտինեսի պաշտոնական կայքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։