Դեկտեմբերի 18-ին Մադրիդի «Ռեալը» միջմայրցամաքային գավաթի խաղարկության եզրափակչում 3։0 հաշվով հաղթել է մեքսիկական «Պաչուկային»։
Հանդիպման ամենաարժեքավոր խաղացողի մրցանակին արժանացել է «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը:
Բրազիլացին այդ խաղում գոլային փոխանցում է կատարել Կիլիան Մբապպեին, ինչպես նաև ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը՝ գոլի հեղինակ դառնալով 11-մետրանոցից։