Լոնդոնի «Չելսին» հայտարարություն է տարածել թիմի և Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստ Միխայիլո Մուդրիկի մասին , ում դոպինգ թեստում արգելված նյութ է հայտնաբերվել։
«Չելսի» ֆուտբոլային ակումբը կարող է հաստատել, որ մեր խաղացող Միխայիլո Մուդրիկի հետ կապ է հաստատել FA-ն մեզի թեստում արգելված նյութի հայտնաբերման վերաբերյալ: Ե՛վ ակումբը, և՛ Միխայիլոն լիովին աջակցում են Ֆուտբոլի ասոցիացիայի թեստավորման ծրագրին, և մեր բոլոր խաղացողները, ներառյալ Միխայիլոն, պարբերաբար թեստավորվում են: Միխայիլը հաստատել է, որ երբեք գիտակցաբար չի օգտագործել արգելված նյութեր։ Այժմ և՛ Միխայիլոն, և՛ ակումբը կաշխատեն համապատասխան մարմինների հետ՝ պարզելու, թե ինչն է հանգեցրել թեստի դրական արդյունքի»,- ասվում է «Չելսիի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 23-ամյա խաղացողի առաջին դոպինգ թեստը դրական է եկել։ Եթե երկրորդ թեստը նույնպես դրական արդյունք ունենա, ապա ֆուտբոլիստին սպառնում է երկարաժամկետ որակազրկում՝ 2-4 տարի ժամկետով։