Գերմանիայի Բունդեսլիգայի 14-րդ տուրում Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս մրցել է «Աուգսբուրգի» և 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարել:
Հանդիպման հաշիվը բացվել է 14-րդ րոպեին. գոլի հեղինակ է դարձել «Բայերի» հարձակվող Մարտին Տերյեն։ 40-րդ րոպեին Ֆլորիան Վիրցը խփել է «Բայերի» երկրորդ գոլը։
Նշենք՝ Լևերկուզենը ներկայացնող թիմի համար սա վերջին արտագնա խաղն էր Բունդեսլիգայում 2024 թվականին։ Այսպիսով, «Բայերը» այս տարի Գերմանիայի առաջնության արտագնա խաղերում ոչ մի պարտություն չի կրել:
Ինչպես հաղորդում է Opta Sport-ը, մինչ այս նման նվաճման հասել էր «Բավարիան»՝ երկու անգամ՝ 1986-ին և 2013-ին։
«Աուգսբուրգը» 14 խաղից հետո ունի 16 միավոր և Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ տեղը: «Բայերը» 29 միավորով երկրորդ տեղում է։ «Բավարիան» առաջին տեղում է (33):