Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել է ու «Էվերթոնին»։ Խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
Հանդիպման ընթացքում «Արսենալը» ակտիվորեն փորձում էր գոլ խփել «Էվերթոնին», սակայն հանդիպման հաշիվն այդպես էլ չբացվեց։ Հյուրերը ոչ մի հարված չեն կատարել հակառակորդի դարպասին։
«Արսենալը» 16 խաղում վաստակել է 30 միավոր և զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Էվերթոնը» 15 միավորով 15-րդ տեղում է։