Անգլիացի ֆուտբոլային մրցավար Դեյվիդ Քուտը, որը վիրավորել էր «Լիվերպուլին» և թիմի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, հեռացվել է աշխատանքից։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում Դեյվիդ Քուտը վիրավորում է «Լիվերպուլին» ու Յուրգեն Կլոպին։ PGMOL-ը մրցավարի գործողությունները համարել է որպես աշխատանքային պայմանագրի լուրջ խախտում և նախ ժամանակավորապես է կասեցրել նրա մրցավարական գործունեությունը, այնուհետև որոշել է աշխատանքից հեռացնել Քուտին:
Հիշեցնենք, որ Քուտը Կլոպին տխմար էր անվանել։ Հարկ է նշել, որ արդեն նախկին մրցավարը կարող է բողոքարկել իր պաշտոնանկությունը։