Անգլիայում սկանդալային իրավիճակ է ստեղծվել։ Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ մրցավար Դեյվիդ Քութը վիրավորական խոսքեր է հնչեցնում «Լիվերպուլի» և մերսիսայդյան թիմի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին:
«Կլոպը տխմար է, նա լրիվ ապուշ է: Նա հարձակվեց ինձ վրա, երբ ես սպասարկում էի նրանց հանդիպումը «Բարնլիի» դեմ՝ մեղադրելով ինձ ստելու մեջ: Ինձ չի հետաքրքրում նման ամբարտավան մարդու հետ խոսելը»,- ի թիվս այլ բաների, տեսանյութում ասել է Քութը։ Միաժամանակ Քութն իր զրուցակցին ասել է, որ տեսահոլովակը չպետք է հրապարակվի։ Սակայն գաղտնիքը պահպանել չի հաջողվել։
Պրեմիեր լիգայի մրցավարական կազմակերպությունը անհապաղ կասեցրել է Դեյվիդ Քուտի մրցավարական գործունեությունը՝ առնվազն մինչև հետաքննության ավարտը։
🚨 David Coote appears to call Liverpool ‘s***” and Jurgen Klopp ‘a German ****’ 🤯
PGMOL are investigating the video. pic.twitter.com/cPLHVxrQJ2
— Mail Sport (@MailSport) November 11, 2024