«Ատալանտան» հիանալի մրցաշրջան է անցկացնում և արդեն նոր ռեկորդ է սահմանել ակումբի պատմության մեջ ամենաշատ անընդմեջ հաղթանակների քանակով:
Հաջողության գլխավոր կերտողներից է հարձակվող Ադեմոլա Լուկմանը, ում արդեն հետևում են եվրոպական թոփ ակումբները։
Նշվում է, որ առնվազն երեք ակումբ ակտիվորեն հետևում են 27-ամյա նիգերիացու ելույթներին։ Նրանց թվում են ՊՍԺ-ն, Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Այնուամենայնիվ, ակումբի նախագահ Անտոնիո Պերկասին ասել է, որ հարձակվողն անպայման կավարտի այս մրցաշրջանը Բերգամոյում. «Մեր ծրագիրն է՝ հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմում փոփոխություններ չանել»,- Պերկասիի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն.