«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ թոփ-ակումբ: Այս մասին հայտնում են Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»: «Սիթին» դիտարկում է Տրենտին՝ որպես 34-ամյա Քայլ Ուոքերի երկարաժամկետ փոխարինողի:
Պրեմիեր լիգայի չեմպիոնն արդեն բանակցություններ է վարել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ հնարավոր տրանսֆերի շուրջ։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Ալեքսանդր-Առնոլդի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։