Էրիկ տեն Հագը հոկտեմբերին հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդից», սակայն հոլանդացի մարզիչը կարող է շատ շուտով վերադառնալ աշխատանքի։
Ինսայդեր Պատրիկ Բերգերի խոսքերով, Տեն Հագը «Լայպցիգի» գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուներից է։
Սպասվում է, որ մոտ ժամանակներս գերմանական ակումբը կհեռացնի Մարկո Ռոզեին, ում գլխավորությամբ թիմն անընդմեջ առանց հաղթանակի 6 հանդիպումների շարք ունի։ Ակումբը կարծում է, որ Տեն Հագի ոճը իդեալական է թիմի համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանական ակումբը հետաքրքրված է նաև Չավիի ծառայություններով։