Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրի խաղում ՊՍԺ-ն ոչ-ոքի խաղաց «Նանտի» հետ՝ 1-1 հաշվով։
Աշրաֆ Հակիմիի գոլին հյուրերը պատասխանեցին Մատիյս Աբլինի դիպուկ հարվածով։
Այս հանդիպումից հետո ՊՍԺ-ն 33 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։
«Նանտը» 11 միավորով 16-րդ տեղում է։