Սաուդյան Արաբիայի առաջնության 12-րդ տուրում «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Դամակի» դարպասը (2:0):
Տանտերերի կազմում հաղթական դուբլ գրանցեց թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն՝ խփելով կարիերայի 914-րդ և 915-րդ գոլերը։
Այս հաղթանակից հետո «Ալ-Նասրը» վաստակած միավորների քանակը հասցրեց 25-ի և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական։ «Դամակը» 11-րդն է 14 միավորով։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև.