Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի 5-րդ տուրը դարձավ ամենաարդյունավետը մրցաշարի պատմության մեջ։
Այս շաբաթ Չեմպիոնների լիգայի 18 խաղում խփվել է 67 գոլ՝ 40-ը՝ երեքշաբթի, 27՝ չորեքշաբթի։
Սա մրցաշարի նոր ռեկորդ է։
Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2000/2001 թվականների Չեմպիոնների լիգայի առաջին տուրում՝ 63 գոլ, բայց 16 խաղում։