«Քրիսթալ Փելասի» նախկին կիսապաշտպան Լյուիս Բրիոնը խոսել է «Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարի ՊՍԺ-ի հետ ունեցած պայմանագրի մանրամասների մասին։
Ըստ Բրիոնի՝ մարզչական դասընթացի ժամանակ ՊՍԺ-ի աշխատակցից ստացած տեղեկությունների համաձայն ՝ Նեյմարի պայմանագրում նախատեսված է եղել մի արտասովոր կետ, որի համաձայն խաղացողը 200 հազար եվրո բոնուս է ստացել յուրաքանչյուր անգամ, երբ հանդիպումից հետո մոտեցել երկրպագուներին և ծափահարել նրանց։
«Նեյմարն իր պայմանագրում կետ ուներ, որ ամեն անգամ, երբ նա գալիս և ծափահարում էր երկրպագուներին խաղից հետո, ստանում էր 200 հազար եվրո բոնուս»: — Բրիոնի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը:
Նշենք, որ Նեյմարը թարիզյան գրանդի լազմում կազմում խաղացել է 2017-ից 2023 թվականներին։ Ընդհանուր առմամբ, բրազիլացին ֆրանսիական ակումբի կազմում անցկացրել է 173 հանդիպում՝ դառնալով 118 գոլի և 77 գոլային փոխանցման հեղինակ։