Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան շարունակում է ապաքինվել խաչաձև կապանների վնասվածքից: Մոտ ժամանակներս սպասվում է, որ ավստրիացին կվերադառնա խաղադաշտ, ինչի առթիվ ակումբը վերանայել է տրանսֆերային ծրագրերը։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ալաբան ամեն օր ավելացնում է մարզումների ինտենսիվությունը և արդեն վերադարձել է գնդակով մարզումներին։ Նրա վերադարձը սպասվում է հունվարի առաջին կեսին։ Այս առումով «Ռեալը» մտադիր չէ ձմռանը դուրս գալ տրանսֆերային շուկա՝ նոր պաշտպան գնելու համար։
Նշվում է, որ եթե Ալաբան հաջողությամբ վերադառնա շարք, ապա նոր կենտրոնական պաշտպան ձեռք բերելու կարիք չի լինի: Ավստրիացին կմիանա Ռուդիգերին ու Չուամենիին, որը նույնպես ունակ է խաղալ այդ դիրքում։