«Յուվենտուսը» չի պատրաստվում բաժանվել թիմի հարձակվող Սամուել Մբանգուլայից առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այդ մասին հայտնում է ինսայդեր Սաշա Տավոլյերին։
Ըստ աղբյուրի՝ Մբանգուլան համարվում է Տիագու Մոտայի նոր նախագծի առանցքային ֆուտբոլիստերից մեկը և ակումբում հույսեր են կապում բելգիացու հետ։ Ֆուտբոլիստը ևս ցանկանում է մնալ թուրինյան ակումբում։
Վերջերս նա առաջին անգամ հրավիրվել է Բելգիայի հավաքական, սակայն նորամուտն ազգային թիմում դեռ չի նշել։
Մբանգուլան «Յուվենտուսի» ակադեմիայի սան է, հիմնական թիմի կազմում այս մրցաշրջանում նա մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։