Ռուսաստանի ազգային հավաքականը Կրասնոդարում ընկերական հանդիպում անցկացրեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 184-րդ հորիզոնականը զբաղեցնող Բրունեյի ընտրանու հետ։
Ռուսաստանի հավաքականը նոր ռեկորդ է սահմանել մեկ խաղում խփած գոլերի քանակով։ Նախկինում հավաքականի առավելագույն ցուցանիշը եղել է 9 գոլ, որը գրանցվել էր Սան Մարինոյի դեմ 2019 թվականին կայացած խաղում: Այդ հանդիպումը տեղի էր ունեցել Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակներում։
Այս հանդիպմանը ռուս ֆուտբոլիստներից գոլերով աչքի ընկան Իվան Օբլյակովը (դուբլ), Եվգենի Մորոզովը, Լեչի Սադուլաևը, Նիկիտա Կրիվցովը, Տամերլան Մուսաևը, Անդրեյ Մոստովոյը, Ալեքսանդր Չերնիկովը, Ալեքսեյ Բատրակովը և Արսեն Ադամովը։ Բրունեյի պաշտպան Նուր Օթմանի հաշվին գրանցվեց ինքնագոլ։
Ռուսաստանի հավաքականը տարավ իր չորրորդ հաղթանակը 2024 թվականին։ Մարտին նրանք տնային խաղում պարտության մատնեցին Սերբիային (4:0), հունիսին՝ արտագնա խաղում Բելառուսին (4:0), իսկ սեպտեմբերին՝ Վիետնամին (3:0)։
Նոյեմբերի 19-ին Վալերի Կարպինի թիմը Վոլգոգրադում կհանդիպի Սիրիայի հավաքականին։
Հիշեցնենք, որ 2022 թվականից Ռուսաստանի հավաքականը հեռացված է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցությունից։