Անգլիական Պրեմիեր լիգայի 19 ակումբ դեմ է մրցաշրջանը Չինաստանում շարունակելու տարբերակին:
Ակումբների մեծ մասը ցանկանում է ավարտին հասցնել մրցաշրջանը, քանի որ հակառակ դեպքում կկրեն ֆինանսական մեծ կորուստներ:
Ավելի վաղ, ԱՊԼ-ի ակումբներից մեկն առաջարկել էր խաղերը տեղափոխել Չինաստան, քանի որ այնտեղ կորոնավիրուսը սկսել էր նահանջել: