«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր ակումբի առանց հաղթանակների երեք հանդիպումների շարքը։
«Մանչեսթեր Սիթին» իր վերջին երեք հանդիպումներում պարտվել է երեք տարբեր մրցաշարերում՝ «Տոտենհեմին» (1:2) Լիգայի գավաթում, «Բորնմութին» (1:2) Անգլիայի Պրեմիեր լիգայում և «Սպորտինգին» (1:4) Չեմպիոնների լիգայում:
«Արդյոք ես պետք է հանգստացնե՞մ իմ խաղացողներին. Չեմ կարծում։ Իհարկե, մենք սովոր չենք երեք խաղ անցկացնել երեք տարբեր մրցաշարերում։ Սա ֆուտբոլ է, այպես էլ է լինում: Մենք գիտենք, թե ինչու ենք խնդիրներ ունեցել, բայց մենք անհամբեր սպասում ենք, թե երբ կխաղանք «Բրայթոնի» հետ միջազգային ընդմիջումից հետո:
Դադարից հետո որոշ խաղացողներ ավելի լավ կվերադառնան և կվերականգնվեն՝ չնայած մեր ունեցած բոլոր խնդիրներին. այն փոքրիկ խնդիրները, որ յուրաքանչյուր խաղացող ունի, մենք դրանք կլուծենք, հուսով եմ՝ այդպես կլինի: Ես նրանց ճանաչում եմ արդեն ինը տարի: Նրանք բազմիցս ապացուցել են, թե ինչի են ընդունակ, ուստի դա չի փոխում իմ կարծիքը նրանց մասին: Երբեմն դա տեղի է ունենում, և դու պետք է դա հասկանաս»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։