«Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը» և «Ռեալը» հետաքրքրված են հոլանդացի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսի ծառայություններով, ով հանդես է գալիս Միլանի» կազմում:
Այդ մասին հայտնում է Calciomercato-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել նրան հունվարին և պատրաստ է մեծ գումար վճարել։ Անգլիական ակումբը, թերևս, ամենաակտիվն է հետաքրքրված հոլանդացի կիսապաշտպանի ծառայություններով։ Օրերս նա գոլ խփեց Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում:
Ճիշտ է, դժվար է հավատալ, որ «Միլանը» կբաժանվի նման ֆուտբոլիստից մրցաշրջանի կեսին, սակայն, ինչպես պարզաբանում է pianetamilan.it-ը, իսկապես մեծ առաջարկի դեպքում դա տեղի կունենա՝ չնայած Ռեյնդերսի՝ միլանյան ակումբում մնալու ցանկությանը։