Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել է իտալական «Միլանին» և 1:3 հաշվով պարտություն է կրել:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, հանդիպման 70-րդ րոպեին «սերուցքայինների» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը «խելագար» է անվանել մրցավար Սլավկո Վինչիչին, ինչի համար նա անմիջապես պատժվել է դեղին քարտով։
Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է ինը գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։