Մադրիդի «Ռեալում» մթնոլորտը վատթարացել է թիմի աստղային նորեկ Կիլիան Մբապեի պատճառով։ Այս մասին տեղեկացել են Relevo-ն։
Ըստ աղբյուրի՝ «արքայական» ակումբի որոշ խաղացողներ դժգոհ են այն հանգամանքից, որ ֆրանսիացի հարձակվողը վատ է հանդես գալիս պաշտպանությունում։ Թիմակիցները ցանկանում են, որ Մբապեն ավելի շատ մասնակցի թիմի պաշտպանական գործողություններին։ Նշվում է, որ հենց այս հանգամանքն է Մբապեի և թիմակիցների միջև հարաբերությունների լարման գլխավոր պատճառը։
Ընթացիկ մրցաշրջնում 25-ամյա խաղացողը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։