«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է լոնդոնցիների ներկայիս կազմի մասին՝ այն անվանելով Պրեմիեր լիգայի լավագույններից մեկը։
«Ես ունեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն կազմերից մեկը, ես դրանում կասկած չունեմ: Ինչ ես միացել եմ այս ակումբին, առաջին բանը, որ ակումբին ասել եմ՝ այն էր, որ ես սիրահարվել եմ թիմին, և այս թիմը շատ լավն է»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 10 հանդիպումներից հետո «Չելսին» վաստակել է 18 միավոր և առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է։ «Լիվերպուլը» 10 խաղից 25 միավորով առաջին տեղում է: