«Ալ-Իթիֆաքի» երկրպագուները սուլել են թիմի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդին Սաուդյան Արաբիայի Պրո Լիգայի 9-րդ տուրում «Ալ-Քադիսիայից» 0։2 հաշվով պարտություն կրելուց հետո։
Ջերարդի գլխավորած թիմը վերջին 6 հանդիպումներում չի կարողացել հաղթանակ տոնել։ Ընթացիկ առաջնության 9 տուրից հետո «Ալ-Իթիֆաքը» վաստակել է 11 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։
Անգլիացի մասնագետը գլխավորել է ակումբը 2023 թվականի ամռանը։ Մինչ այդ Ջերարդը գլխավորել է «Ասթոն Վիլան» և «Ռեյնջերսը»։ Հաջորդ տուրում «Ալ-Իթիֆաքը» հանդիպելու է «Ալ-Հիլալին»։