Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապշտպան Մայքլ Օլիսեն Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ շջանի «Մայնցի» դեմ խաղում (0:4) աչքի է ընկել ոչ սպորտային պահվածքով։
Երկրպագուներից մեկը համացանցում տեսանյութ է հրապարակել որտեղ երևում է, թե ինչպես է նախավարժանք կատարող խաղացողը միջնամատ ցույց տալիս «Մայնցի» երկրպագուներին, որոնք ինչ-որ բան էին բղավում նրա ուղղությամբ: Հավանաբար վիրավորանքներ են եղել ֆուտբոլիստի հասցեին։
22-ամյա խաղացողը այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ, իսկ մյունխենյան ակումբը առավելության հասավ մրցակցի նկատմամբ 4։0 հաշով՝ Ջամալ Մուսիալայի հեթ-տրիկի և Լերոյ Զանեյի գոլի շնորհիվ։