Իսպանիայի Թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող առաջիկա խաղերը կսկսվեն լռության րոպեով՝ ի հիշատակ Վալենսիայի ինքնավար համայնքում հեղեղումների զոհերի, նշվում է RFEF-ի պաշտոնական կայքում:
«Առաջիկա օրերին RFEF-ի կողմից կազմակերպված բոլոր խաղերում կլինի լռության րոպե: RFEF-ը ցանկանում է արտահայտել իր անհանգստությունն այդ ողբերգության կապակցությամբ, որը տեղի է ունենում իսպանական Լևանտեի ողջ տարածաշրջանում, և իր ցավակցություններն է հայտնում զոհվածների ընտանիքներին»,- ասվում է հայտարարության մեջ:
Վալենսիայում հայտարարվել էր կարմիր մակարդակի վտանգ ուժեղ տեղումների և հեղեղումների պատճառով: Ըստ տվյալների՝ տեղացած տեղումները ամենախիտն են եղել 1966 թվականի սեպտեմբերի 11-ից ի վեր, երբ տեղի մունիցիպալիտետում տեղացել էր 520 լ/մ² անձրև: Վերջին տվյալներով՝ Վալենսիայում զոհվել է 51 մարդ:
Նախորդ օրը «Վալենսիա» ֆուտբոլային ակումբը խնդրել էր հետաձգել Իսպանիայի գավաթի 1/64 եզրափակիչում «Պարլայի» դեմ խաղը՝ կապված տարերային աղետի հետ: Հեղեղումների հետևանքով դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը Վալենսիայի և Մադրիդի միջև:




























































