«Սպորտինգի» պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմը կլքի է թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։
Ֆաբրիցիո Ռոմանոն և պորտուգալական A Bola-ն հայտնում են, որ 39-ամյա մարզիչը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչը։
Ընդգծվում է, որ պորտուգալական ակումբը «Յունայթեդին» տեղեկացրել է, որ ակումբի հետ մարզչի պայմանագրի վաղաժամկետ խզումը գնահատվում է 10 միլիոն եվրո, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստակամություն է հայտնել վճարել «Սպորտինգին» նշված գումարը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ անգլիական ակումբը երկու տարով պայմանագիր է առաջարկել մասնագետին՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։