Մարոկկոյի հավաքականի նախկին կիսապաշտպան Աբդելազիզ Բառադան մահացել է, հայտնում է Մարոկկոյի Թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը կյանքից հեռացել է հինգշաբթի՝ 35 տարեկան հասակում։
«Ֆեդերացիայի անունից մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Մարոկկոյի հավաքականի նախկին խաղացող Աբդելազիզ Բառադայի ընտանիքի անդամներին, նրա բոլոր հարազատներին, ինչպես նաև ազգային ֆուտբոլային ընտանիքին՝ այս մեծ կորստի կապակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Բառադան Մարոկկոյի հավաքականի կազմում անցկացրել է 28 խաղ, խփել 4 գոլ։ Նա հանդես է եկել 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում։ Բառադան ծնվել է Ֆրանսիայում, խաղացել է ՊՍԺ-ի պահեստային թիմում, իսպանական «Խետաֆեում», ֆրանսիական «Մարսելում», թուրքական «Անթալյասպորում», ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Ջազիրա» և «Ալ Նասր» ակումբներում։