39-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է «Ալ Նասրին»՝ ակումբի հիմնադրման տարեդարձի առթիվ։
«Շնորհավոր ծնունդդ, «Ալ Նասր»: Հպարտ եմ, որ ընտանիքիդ մաս եմ կազմում»,- գրել է Ռոնալդուն X սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում։
Էր Ռիյադի «Ալ Նասր» ակումբը հիմնադրվել է 1955 թվականի հոկտեմբերի 23-ին, այս տարի լրացել է ակումբի հիմնադրման 69 տարին։
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։ Հարձակվողը թիմի կազմում մասնակցել է 75 հանդիպմա՝ դառնալով 67 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։