«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր հեռացումն Եվրոպայի Լիգայի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից (1:1)։ Պորտուգալացի մասնագետը հեռացվել է խաղադաշտից մրցավարին ուղղված էմոցիոնալ պոռթկման պատճառով այն բանից հետո, երբ, իր կարծիքով, մրցակցի դարպասին 11 մետրանոց չի նշանակվել:
«Չեմ ցանկանում խոսել այդ մասին։ Մրցավարն ինձ անհավանական բան ասաց։ Նա ինձ ասաց, որ միաժամանակ տեսել է թե՛ տուգանայինում տեղի ունեցող գործողությունները, և թե՛ իմ վարքը կողմնային գծի մոտ։ Ես շնորհավորում եմ նրան, քանի որ նա պարզապես անհավանական է։
Նրա կողմնային տեսողությունը խաղի ընթացքում աշխատում է 100 մղոն/ժամ արագությամբ։ Մի աչքով մրցավարը հետևում էր 11 մետրանոցի նշանակմանը, իսկ մյուսով՝ պահեստայինների նստարանին ու իմ վարքին։ Ահա և ամբողջ բացատրությունը։ Ահա թե ինչու է նա աշխարհի լավագույն մրցավարներից մեկը»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում The Guardian-ը՝ TNT Sports-ի հղումով: