«Մանչեսթեր Սիթին» հասկացել է, որ 2023 թվականի ամռանը հարձակվողական ոճի կիսապաշտպան Քոուլ Պալմերին «Չելսիին» վաճառելու որոշումը սխալ էր և ցանկանում է 22-ամյա խաղացողին վերադարձնել թիմ։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը չի ցանկանում բաց թողնել Պալմերին, սակայն պատրաստ է դիտարկել այդ հնարավորությունը, եթե նրա համար առաջարկեն «ռեկորդային» գումար։
Քաղաքացիները 22-ամյա կիսապաշտպանին դիտարկում են որպես 33-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի փոխարինող։
Այս մրցաշրջանում Պալմերը բոլոր մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2033 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 90 միլիոն եվրո: