Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմները ռեկորդային գումար են վճարել՝ 72,3 միլիոն դոլար Մայամի Բիչում գտնվող ծովափնյա առանձնատան համար, հայտնում է Marca-ն։
Տան գնման գործարքը ավարտվել է նախորդ շաբաթ: Սկզբնական գինը 80 միլիոն դոլար էր, սակայն Բեքհեմներին հաջողվեց իջեցնել գինը։
Այնուամենայնիվ, դա ամենաբարձր գինն է, որը վճարվել է մինչ օրս սեփականության համար բացառիկ «North Bay Road» տարածքում, որտեղ բնակվում են շատ հարութտ և անվանի մարդիկ։
Բեքհեմների նոր տունը կառուցված է ավելի քան 24 հազար քառակուսի մետր տարածքի վրա և ունի ինը լոգարան, չորս զուգարան, մարզասրահ, սպա, տնային կինոթատրոն, լողավազան, ամառային խոհանոց և հյուրասենյակ։
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո դարձել է MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամի» ակումբի համասեփականատերը։