Տեղի ունեցան FIFA 20 Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի հանդիպումները պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների շրջանում, որը կազմակերպել է Instagram-ի հանրահայտ 433 բլոգը:
Ուկրաինայի հավաքականի խաղացող Ալեքսանդր Զինչենկոն հաղթեց ավստրիացի Մայքլ Գրեգորիչին:
Զինկենկոն խաղացել է «Բարսելոնայով», իսկ Գրեգորիչը՝ «Լիվերպուլով»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում ուկրաինացին խփել է վճռական գոլը:
1/4 եզրափակիչ են դուրս եկել նաև Սերխիո Ռեգիլոնը (Իսպանիա), Դիոգո Ժոտան (Պորտուգալիա), Թոդ Կանտվելը (Անգլիա), Բիլի Գիլմորը (Շոտլանդիա), Բերնդ Լենոն (Գերմանիա), Պատրիկ Շիկը (Չեխիա), Մունաս Դուբուրը (Իսրայել):