Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված եվրոպական ակումբների հետաքրքրվածությունը դեռ պահպանվում է։ Այս մասին տեղեկացնում է Евро-Футбол-ը՝ հղում անելով ներքին աղբյուրներին։
Աղբյուրի հաղորդմամբ՝ հայ ֆուտբոլիստը, չնայած ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու շշուկներին, կարող է լքել Մոսկվան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Տիկնիզյանն ընթացիկ մրցաշրջանում «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 6,5 մլն եվրո։