«Փյունիկի» ֆուտբոլիստներ Արտակ Գրիգորյանն ու Յուսուֆ Օտուբանջոն խորհրդանշական մարզաշապիկներ ստացան ակումբից հոբելյանական խաղերի առթիվ։ Այս մասին հայտնում է «նռնագույնների» մամուլի ծառայությունը։
Գրիգորյանը հատեց 400 հանդիպման շեմը Հայաստանի առաջնությունում, իսկ Օտուբանջոն 100-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ նռնագույն մարզաշապիկով: