Արգենտինայի ազգային հավաքականի թռիչքը 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին շարունակում է հարցականի տակ մնալ: Այդ մասին հայտնել է գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին։
Արգենտինացիները նախապատրաստվում էին Վենեսուելայի և Բոլիվիայի ընտրանիների դեմ կայանալիք խաղերին Ֆլորիդայում, սակայն «Միլթոն» մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։
«Հանդիպումները մեզ համար կարևոր են, բայց անվտանգության հարցը՝ առավել ևս։ Մենք մտահոգ ենք և սպասում ենք, թե երբ մեզ կասեն՝ կարող ենք արդյոք մեկնել խաղին, թե ոչ։ Դեռևս վստահ չենք», — Սկալոնիի խոսքն է մեջբերում ESPN-ը։
Վենեսուելա — Արգենտինա հանդիպումը պետք է կայանա հոկտեմբերի 11-ին։ Հինգ օր անց արգենտինացիները պետք է ընդունեին Բոլիվիայի հավաքականին։