«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին նշել է, թե իր կարծիքով ինչ հատկություններով պետք է օժտված լինի կատարյալ ֆուտբոլիստը։
«Պետք է լինի Կրիշտիանու Ռոնալդուի աջ ոտքը, Դիեգո Մարադոնայի ձախ ոտքը, Լուկա Տոնիի գլխով խաղը, Ռոնալդուի արագությունը, Լիոնել Մեսսիի դրիբլինգը, Ջուդ Բելինգեմի ֆիզիկան և իմ խաղը տեսնելու ունակությունը», – փոխանցում է Տոտտիի խոսքերը Goal-ը՝ հղում անելով Betsson Sport-ին։
Հիշեցնենք, որ 2017-ից 2019 թվականներին Տոտտին «Ռոմայի» տնօրենն էր։ Ֆրանչեսկոն հանդես է եկել հռոմեական ակումբում 1992/1993 մրցաշրջանից մինչև 2017/2018 մրցաշրջանը։ Այդ ընթացքում իտալացի ֆուտբոլիստը մասնակցել է 783 խաղերի բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 307 գոլ և կատարել 209 գոլային փոխանցում։