«Ալ Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը վերսկսել է մարզումները թիմի ընդհանուր խմբում:
Բրազիլացին խաչաձև կապանների վնասվածք էր ստացել2023 թվականի հոկտեմբերին:
Սեպտեմբերին թիմի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը հայտարարել էր, որ 32-ամյա Նեյմարը խաղադաշտ կվերադաառնա 2024 թվականի ձմռանը:
«Ուրախ եմ, որ վերադարձել եմ ընդհանուր խումբ: Սա պարզապես մեծ ուրախություն է»,- գրել է Նեյմարը՝ հրապարակելով լուսանկարներ թիմի մարզումներից: