«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, որը վնասվածքի պատճառով երկար ժամանակ դուրս է մնացել շարքից, դիմել է իր նախկին ակումբի՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» երկրպագուներին։
Գերմանիայի առաջնության վերջին տուրի «Ունիոնի» հետ տնային հանդիպման ժամանակ (1:0) երկրպագուներ պաստառ էին պատրաստել Շտեգենին աջակցող խոսքերով։
Գերմանացի դարպասապահը շնորհակալություն է հայտնել նրանց աջակցության համար։ «Շնորհակալություն աջակցության համար»,- գրել է Մարկը սոցցանցերում։
Հիշեցնենք, որ տեր Շտեգենը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» սան է, նա ակումբում խաղացել է 2009-2014 թվականներին։