Բիլբաոյի «Ատլետիկը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Սևիլիայի» հետ Իսպանիայի Լա լիգայի 8-րդ տուրի խաղում՝ 1-1։
Հանդիպման հաշիվը 36-րդ րոպեին բացել է տանտերերի կիսապաշտպան Միգել Յորեհիսարը։ 82-րդ րոպեին Խուլեն Ագիրեզաբալայի հեռացումից հետո «Աթլետիկը» մնաց 10 հոգով: Ոչ-ոքին հյուրերին պարգևեց 90+3-րդ րոպեին Բիլբաոյի թիմի ֆուտբոլիստ Ալեքս Պադիլյան՝ ինքնագոլի շնորհիվ։