Չինաստանի Սուպերլիգայի 27-րդ տուրում «Ցինդաո Վեսթ Քոսթը» հանդիպեց մրցաշարի առաջատար «Շանհայ Պորտին» և պարտվեց 0։2 հաշվով։
Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց բրազիլացի կիսապաշտպան Օսկարը։ «Ցինդաոյի» կազմում հաշիվը կրճատեց Սյու Վեյ Չանը։
Հյուրերի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։
«Շանհայ Պորտը» 72 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Քինգդաոն» 28 միավորով 10-րդ տեղում է։