«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Խետաֆեի» դեմ խաղում (1:0), հայտնում է COPE-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Յամալին տեսել են, կաղալով մարզադաշտը լքելիս։ Նշվում է, որ 17-ամյա խաղացողի վնասվածքը լուրջ չէ, նա հարված է ստացել կոճին։ Սակայն մոտ օրերս խաղացողը բուժզննում կանցնի հետագա խնդիրներից խուսափելու համար։
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Յամալը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։