«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը վնասվածքից հետո առաջին անգամ հայտարարությամբ է հանդես եկել։
«Ես իսկապես շնորհակալ եմ «Բարսելոնայի» երկրպագուներից, թիմակիցներից, մրցակիցներից, ակումբներից և ընկերներիցս իրենց աջակցության և սիրո համար: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել «Վիլյառեալի» երկրպագուներին մարզադաշտում հարգանք ցուցաբերելու համար։ Սա ինձ համար շատ բան է նշանակում: Ես ինձ ուժեղ եմ զգում և դրական եմ տրամադրված: Այժմ ես ամբողջովին կենտրոնացած եմ վերականգնման վրա: Շնորհակալություն – Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Գերմանացի ֆուտբոլիստը կիրակի օրը կայացած Լա լիգայի 6-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ խաղում (1:5) պատռել էր աջ ծնկի խաչաձև կապանները և խաղադաշտից հեռացել պատգարակի օգնությամբ։