«Յուվենտուսի» նախկին դարպասապահ Վոյցեխ Շչեսնին դարձել է «Բարսելոնայի» թիրախը։ Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» դիմել է Վոյցեխի գործակալներին՝ հնարավոր պայմանները քննարկելու համար: Շչեսնին այս ամառ հայտարարեlլ էր կարիերան ավարտելու մասին, սակայն կատալոնական թիմը ցանկանում է հասկանալ նրա վիճակը։
Միաժամանակ լրագրող Տոմաշ Վլոդարչիկը սոցցանցերում հայտնում է, որ կատալոնացիներն արդեն բանակցություններ են վարում Շչեսնիի հետ, սակայն դեռ վաղ է խոսել արդյունքների մասին։ Միաժամանակ, Վոյցեխը դիտարկում է կատալոնական ակումբի առաջարկի արդյունքում ֆուտբոլ վերադառնալու հնարավորությունը։
Շչեսնին «Յուվենտուս» է տեղափոխվել «Արսենալից» 2017 թվականին և թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 252 հանդիպում՝ նվաճելով Ա Սերիայի երեք տիտղոս և երեք անգամ դառնալով Իտալիայի գավաթի հաղթող: Ամռանը նա ակումբից հեռանալուց հետո դարձել է ազատ գործակալ և հայտարարել կարիերան ավարտելու մասին։