«Բարսելոնան» կողմնորոշվել է թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի փոխարինողի հարցում, հայտնում է TodoFichajes-ը։
Աղբյուրի համաձայն ՝ «Բարսելոնայում» Լևանդովսկիին փոխարինելու առաջնահերթ տարբերակ է համարվում Միլանի «Ինտերի» ավագ Լաուտարո Մարտինեսը։ Կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտային շատ է դուր գալիս արգենտինացու ցուցդրած խաղը։ Միլանյան ակումբը նույնպես ֆինանսական դժվարություններ ունի, ուստի Մարտինեսի տրանսֆերը չի բացառվում։
Նշվում է, որ լեհ հարձակվողը կարող է հեռանալ «Կապտանռնագույնների» ճամբարից 2024/25 մրցաշրջանի ավարտին։ Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա խաղացողը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ։