Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իր աջակցությունն է հայտնել «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին, որը «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում (1:5) պատռել է աջ ծնկի խաչաձև կապանները։
«Ուզում եմ ասել, որ շատ եմ ցավում, որ վնասվածք է ստացել այնպիսի կարևոր ֆուտբոլիստ, ինչպիսին Տեր Շտեգենն է՝ աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը։ Հուսով եմ, որ նա կկարողանա որքան հնարավոր է շուտ ապաքինվել: Այս պահին մենք քիչ բան կարող ենք անել։ Ինչպես ավելի վաղ ասացի, այս մրցաշրջանի օրացույցը այլևս չի փոխվի: Բայց թող ֆուտբոլային աշխարհը գոնե մտածի այդ մասին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի 32-ամյա դարպասապահը երեկ վիրահատվել է և ըստ նախնական տեղեկությունների բաց կթողնի առնվազն կես տարի։