«Վալենսիայի» նախկին նախագահ Պակո Ռոչը կարծում է, որ Իսպանիայի առաջնությունը ղեկավարվում է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի կողմից:
«Պերեսի հետ շփվել եմ մինչև «Ռեալի» նախագահ դառնալը: Ֆլորենտինոն իսպանական ֆուտբոլի գլխավորն է: Նա այն մարդն է, որը կառավարում է ամեն ինչ:
Իհարկե, իր համար դա շատ լավ է: Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ինչպես է Վինիսիուսը «Մեստալյայում» վիրավորանքի համար հեռացվում խաղադաշտից, ինչից հետո որոշում է կայացվում չեղարկել կարմիր քարտը: Պերեսի ցանկություններն ի կատար են ածվում:
Հիմար Վինիսիուսը ձեռքերն ամորձիներին դրած «Մեստալյայի» բոլոր երկրպագուներին հայտարարում է, որ մենք դուրս ենք մնալու Լա Լիգայից։ Արդյունքում մադրիդյան ակումբը փրկեց նրան պատժից:
Ի դեպ, ի՞նչ եղան «Ռեալի» այն տղաները, որոնք Կանարյան կղզիներում սեռական գործողություններ էին կատարել 4 աղջիկների նկատմամբ («Ռեալի» սիստեմի 4 խաղացողների մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք անչափահասների հետ սեռական գործողություններ էին կատարել, նկարահանել և տարածել տեսանյութերը, խմբ․):
Ու՞ր են նրանք: Ինչպե՞ս նրանց պատժեցին: Ամեն ինչ մոռացվեց: Գլխավորն ասել է՝ «ոչ»»,- Ռոչի խոսքերն է մեջբերում Relevo-ն: