Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեն սկսել է համագործակցել Jacquemus նորաձևության տան հետ։ Այս մասին տեղեկացնում է RMC Sport-ը։
Կունդեն դարձել է ձմեռային հավաքածուի դեմքը։
Հագուստ և աքսեսուարներ արտադրողն իր գովազդային արշավի շրջանակներում ցուցադրել է ֆուտբոլիստի լուսանկարները՝ տարբեր կերպարներում: